ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ
Հոդված 188.1. Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը
Հոդված 188.1 . Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքում չիրականացնելը
Օրենքով սահմանված փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի առաքումը (փոխանցումը) համապատասխան անձանց կողմից չիրականացնելը կամ փաստաթղթերի պարտադիր անվճար օրինակն անհատույց չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ՝ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով։
(188.1 հոդվածը լրաց. 04.10.05 ՀՕ-187-Ն)