Անցնել բովանդակությանը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2008-01-01-ից մինչև 2008-01-05։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԳլուխ 14 · ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՈՏՆՁԳՎՈՂ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Հոդված 198.2. Սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը

գործել է մինչև 2008-01-05Բացել ARLIS-ում

Հոդված 198.2. Սոցիալական ապահովության քարտերի և սոցիալական ապահովության քարտերի համարների կիրառման կարգը խախտելը

1. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ աշխատավարձի անձնական քարտում կամ աշխատավարձի հաշվեցուցակում կամ աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների վճարման տեղեկագրում օրենսդրությամբ սահմանված կարգով չնշելով կամ դրանցում սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով քաղաքացուն աշխատավարձ և դրան հավասարեցված եկամուտ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2. Գործատուի կողմից քաղաքացու սոցիալական քարտի համարը չնշելով կամ սոցիալական քարտի ակնհայտ սխալ համար նշելով կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ նշում չկատարելով օրենսդրությամբ սահմանված կարգով հարկային մարմիններ, կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին անձնավորված հաշվետվություններ, տեղեկություններ, հայտարարագրեր ներկայացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

3. Օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու կողմից հարկային մարմիններ կամ կենսաթոշակային ապահովության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ներկայացվող անձնավորված հաշվետվություններում, տեղեկություններում, հայտարարագրերում սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի վերաբերյալ չնշելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացու նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

4. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց կողմից առանց սոցիալական ապահովության քարտի համարի կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի` օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացուն կենսաթոշակ, նպաստ ու հատուցում նշանակելը կամ վճարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված տուգանքի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նույն խախտումը կրկնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

5. Օրենսդրությամբ չնախատեսված դեպքերում գործատուի կողմից քաղաքացուց սոցիալական ապահովության քարտ կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանք պահանջելը`

առաջացնում է տուգանքի նշանակում գործատուի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

(198.2հոդվածը լրաց. 24.03.05 ՀՕ-78-Ն, լրաց., փոփ. 22.02.07 ՀՕ-104-Ն, փոփ. 24.10.07 ՀՕ-241-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։