Հոդված 19. Ավագանու հերթական նիստի օրակարգի և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերի ներկայացումը
Հոդված 19. Ավագանու հերթական նիստի օրակարգի և որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերի ներկայացումը
1. Ավագանու նիստերի օրակարգը նիստից առնվազն երկու շաբաթ առաջ կազմում և հաստատում է քաղաքապետը:
2. Քաղաքապետի որոշմամբ անհետաձգելի համարվող՝ ավագանու իրավական ակտերի նախագծերը առաջիկա նիստի օրակարգում կարող են ընդգրկվել նիստից առնվազն երկու օր առաջ:
3. Նախաձեռնության հեղինակը պետք է ներկայացնի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծը և ավագանու կանոնակարգով նախատեսված այլ անհրաժեշտ փաստաթղթեր: Յուրաքանչյուր նախագծի կցվում են դրա ընդունման անհրաժեշտության հիմնավորումները:
4. Նիստի օրակարգը, դրանում ընդգրկված որոշման, հայտարարության, ուղերձի նախագծերը և դրանց կից փաստաթղթերը օրակարգը հաստատելուց ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում տրամադրվում են ավագանու անդամներին՝ կանոնակարգով սահմանված կարգով: