Գլուխ 5 · ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ
Հոդված 76. Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները, պաշտոնի նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը
Հոդված 76. Վարչական շրջանի ղեկավարին ներկայացվող պահանջները, պաշտոնի նշանակման և լիազորությունների դադարեցման կարգը
1. Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը համայնքային վարչական պաշտոն է, որին կարող է նշանակվել 25 տարին լրացած, ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
2. Վարչական շրջանի ղեկավարին պաշտոնի նշանակում և նրա լիազորությունները դադարեցնում է քաղաքապետը:
3. Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավար նշանակելու, նրա լիազորությունները դադարեցնելու մասին որոշումները ուղարկում է ավագանու խմբակցությունների ղեկավարներին: