Հոդված 54. Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում
Հոդված 54. Քաղաքապետի լիազորությունները էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում
1. Էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման բնագավառներում քաղաքապետն իրականացնում է հետևյալ սեփական լիազորությունները.
1) Երևանի տարածքում էլեկտրոնային հաղորդակցության, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, գազամատակարարման, ջրահեռացման խնդիրների առնչությամբ քաղաքապետը հրավիրում է համապատասխան կազմակերպությունների պաշտոնատար անձանց, անցկացնում է խորհրդակցություններ և նրանց ուշադրությունն է հրավիրում ծագած խնդիրների լուծման անհրաժեշտության վրա.
2) էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գերիշխող օպերատորները, ինչպես նաև էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման, հեղեղատար համակարգի սպասարկման, գազամատակարարման բնագավառներում ծառայություններ մատուցող կազմակերպությունները տարին մեկ անգամ քաղաքապետին են ներկայացնում հաղորդում իրենց կատարած աշխատանքների ու պլանավորվող միջոցառումների վերաբերյալ. առանց քաղաքապետին նախօրոք տեղեկացնելու և նրա հետ համաձայնեցնելու` այս կազմակերպություններն իրավունք չունեն երեք ժամից ավելի երկար ժամանակով դադարեցնելու էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը, բացառությամբ վթարային դեպքերի: