Գլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ
Հոդված 31. Տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը
Հոդված 31. Տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում ընդունելը և լսումներ անցկացնելը
1. Ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշումն ընդունում է ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի կամ քաղաքապետի նախաձեռնությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Ավագանին իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ բնակչության կարծիքը պարզելու նպատակով մինչև հարցի լուծումը կարող է անցկացնել հանրային լսումներ, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ընդունել տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում: