Գլուխ 4 · ԵՐԵՎԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԲՅՈՒՋԵՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Հոդված 65. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը
Հոդված 65. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի և բյուջեի հրապարակումը
1. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն հրապարակվում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով:
2. Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը և բյուջեն Երևանի բնակչության համար առավել մատչելի դարձնելու համար պատրաստվում և հրատարակվում են հիմնական ցուցանիշներ, վիճակագրական և գրաֆիկական տվյալներ պարունակող տեղեկատուներ ու գրքույկներ: