Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
Հոդված 17. Արտիստներ և մարզիկներ
1. Չնայած 14 և 15 հոդվածների դրույթներին՝ այն եկամուտը, որը Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստացել է որպես արվեստի գործիչ՝ թատրոնի, կինոյի, ռադիոյի կամ հեռուստատեսության արտիստ կամ երաժիշտ, կամ որպես մարզիկ մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացված, որպես այդպիսին, իր անձնական գործունեությունից, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Երբ արվեստի գործչի կամ մարզիկի, որպես այդպիսին իրականացրած անձնական գործունեության հետ կապված եկամուտը հաշվեգրվում է ոչ թե անձամբ արվեստի գործչին կամ մարզիկին, այլ մեկ ուրիշ անձի, ապա այդ եկամուտը, չնայած 7, 14 և 15 հոդվածների դրույթների, կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ իրականացվում է արվեստի գործչի կամ մարզիկի գործունեությունը:
3. Չնայած 1-ին և 2-րդ կետի դրույթներին, 1-ին կետում հիշատակված գործունեության արդյունքում արվեստի գործչի կամ մարզիկի կողմից ստացված եկամուտը ազատվում է հարկից այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ այդ գործունեությունն իրականացվում է, եթե այդպիսի գործունեությունն իրականավցվում է Պայմանավորվող Պետությունների կառավարությունների միջև համաձայնեցված մշակութային կամ սպորտային փոխանակման շրջանակներում և չի իրականացվում շահույթ ստանալու նպատակով: