Անցնել բովանդակությանը

Հոդված 26. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 26. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն նրա` սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է 25 հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնին, որի ազգային անձն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի երեք տարվա ընթացքում՝ սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցման պահից:

2. Եթե դիմում-բողոքը համարվում է արդարացի և եթե իրավասու մարմինը ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա այն կձգտի գործը վճռել մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությունում առկա որևէ ժամանակային սահմանափակման:

3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Կոնվենցիայով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ՝ նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով, այդ թվում իրենցից կամ իրենց ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով: Երբ համաձայնության գալու համար նպատակահարմար կգտնվի կարծիքների բանավոր փոխանակում, այդպիսի փոխանակումը կարող է տեղի ունենալ Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։