Հոդված 8. Ծովային և օդային փոխադրում
Հոդված 8. Ծովային և օդային փոխադրում
1. Միջազգային փոխադրումներում ծովային նավերի շահագործումից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ ծովային նավերը գրանցված են կամ որի կողմից դրանք փաստացի ձևակերպված են:
2. Միջազգային փոխադրումներում օդանավերի շահագործումից Պայմանավորվող Պետության ձեռնարկության ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում ծովային նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը կամ եկամուտը ներառում է միջազգային փոխադրումներում ապրանքների կամ արտադրանքի փոխադրման հետ կապված կոնտեյներների (ներառյալ տրեյլերներ և կոնտեյներների փոխադրման հետ կապված սարքավորումներ) օգտագործումից, սպասարկումից կամ վարձակալության տրամադրումից ստացված եկամուտը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները կկիրառվեն նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ: