Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Անխտրականություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Անխտրականություն

1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չեն ենթարկվի մյուս Պայմանավորվող Պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորությանը, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում, մասնավորապես ռեզիդենտության նկատմամբ: Այս դրույթը, չնայած 1 հոդվածի դրույթներին, կկիրառվի նաև Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող, քաղաքացիություն չունեցող անձինք Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում չեն ենթարկվի այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորությանը, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթարկվել տվյալ Պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում:

3. Մյուս Պայմանավորվող Պետությունում Պայմանավորվող Պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է նվազ բարենպաստ լինի, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտներին տրամադրել, հարկման նպատակներով, այնպիսի անձնական զեղչեր, նվազեցումներ և պակասեցումներ, որոնք Պայմանավորվող Պետությունը տրամադրում է իր ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

4. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9 հոդվածի 1-ին կետի, 11 հոդվածի 6-րդ կետի կամ 12 հոդվածի 6-րդ կետի դրույթները, մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչպես առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես մի Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտքը մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով ենթակա կլինի նվազեցման նույն պայմաններով, ինչպես որ առաջին հիշատակված Պետության ռեզիդենտին պարտք լինելիս:

5. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող Պետության մեկ կամ քանի ռեզիդենտների կողմից, չեն ենթարկվի առաջին հիշատակված Պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորությունները, որին ենթարկվում են կամ կարող են ենթակվել առաջին հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:

6. Չնայած 2 հոդվածի դրույթներին, սույն հոդվածի դրույթները կկիրառվեն բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։