Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում.
ա) «Պայմանավորվող Պետություն» և «մյուս Պայմանավորվող Պետություն» տերմինները ենթատեքստից կախված նշանակում են Հունաստանի Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետություն,
բ) «Հայաստանի Հանրապետություն» տերմինը իր մեջ ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքը, ներառյալ ներքին ջրերը, որի նկատմամբ միջազգային իրավունքի և իր ներքին օրենսդրության համաձայն Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է ինքնիշխան իրավունքներ և իրավասություն,
գ) «Հունաստանի Հանրապետություն» տերմինը իր մեջ ներառում է Հունաստանի Հանրապետության տարածքը և Միջերկրական ծովի մի մասը, նրա ստորին շերտը և ծովային հատակը, որոնց նկատմամբ միջազգային իրավունքի համաձայն Հունաստանի Հանրապետությունը իրականացնում է այդպիսի գոտիների բնական պաշարների հետախուզման, արդյունահանման կամ շահագործման ինքնիշխան իրավունքներ,
դ) «անձ» տերմինը ներառում է ֆիզիկական անձը, ընկերությունը և անձանց ցանկացած այլ միավորումը,
ե) «ընկերություն» տերմինը նշանակում է ցանկացած իրավաբանական անձ կամ ցանկացած այլ միավոր, որը հարկման նպատակներով դիտարկվում է որպես իրավաբանական անձ,
զ) «Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող Պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են համապատասխանաբար Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն,
է) «ազգային անձ» տերմինը նշանակում է.
(i) Պայմանավորվող Պետության քաղաքացիությունն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ,
(ii) ցանկացած իրավաբանական անձ, որը Պայմանավորվող Պետության գործող օրենսդրության հիման վրա ստացել է այդ կարգավիճակը:
ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է ծովային նավով կամ օդանավով իրականացվող ցանկացած փոխադրում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծովային նավը կամ օդանավը շահագործվում է բացառապես մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող վայրերի միջև,
թ) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է.
(i) Հայաստանի Հանրապետությունում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարը կամ նրա լիազորված ներկայացուցիչը,
(ii) Հունաստանի Հանրապետությունում՝ ֆինանսների նախարարը կամ նրա լիազորված ներկայացուցիչը:
2. Պայմանավորվող Պետության կողմից Կոնվենցիան ցանկացած պահին կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստը այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին այդ Պետության օրենսդրությամբ տրված է այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան: Այդ Պետության գործող համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինի համար սահմանված նշանակության նկատմամբ: