Անցնել բովանդակությանը

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24. Կրկնակի հարկման բացառումը

1. Երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտը ստանում է եկամուտներ կամ տնօրինում է գույք, որոնք սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան կարող են հարկվել մյուս Պայմանավորվող Պետությունում, առաջին հիշատակված Պետությունը թույլատրում է.

ա) այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում՝ այդ մյուս Պետությունում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով.

բ) այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում՝ այդ մյուս Պետությունում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով:

Սակայն, երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտահարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որոնք կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Երբ Պայմանավորվող Պետության օրենքի համաձայն այդ Պետության կողմից տրամադրվում է սույն Կոնվենցիայում ընդգրկված հարկից ազատում կամ հարկի նվազեցում, ապա Կոնվենցիայի դրույթներին համապատասխան վճարման ենթակա, սակայն այդ ազատման կամ նվազեցման պատճառով չվճարված հարկը համարվում է վճարված 1-ին կետի նպատակներով:

3. Երբ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահաբաժիններ է վճարում մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտին, հաշվանցումը հաշվի կառնի (1-ին կետի դրույթներով հաշվանցման ենթակա հարկին ի հավելում) ընկերության կողմից վճարման ենթակա հարկը այն շահույթի նկատմամբ, որից վճարվում են շահաբաժինները:

Գ լ ու խ VI

Հատուկ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։