Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Ընդգրկված հարկերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Ընդգրկված հարկերը

1. Սույն Կոնվենցիան կկիրառվի Պայմանավորվող Պետության կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ, անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի, կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը, ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած հավելաճի, ինչպես նաև գույքի արժեքի բարձրացման նկատմամբ հարկերը:

3. Կոնվենցիան կկիրառվի, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանի Հանրապետության դեպքում.

i) շահութահարկ,

ii) եկամտահարկ,

iii) գույքահարկ,

iv) հողի հարկ,

(այսուհետ՝ «հայկական հարկ»):

բ) Հունաստանի Հանրապետության դեպքում.

i) ֆիզիկական անձանց եկամուտների և գույքի հարկ,

ii) իրավաբանական անձանց եկամուտների և գույքի հարկ,

(այսուհետ՝ «հունական հարկ»),

4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենքներում կատարված որևէ էական փոփոխությունների մասին:

Գ լ ու խ II

Սահմանումներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։