Հոդված 21. Ուսանողներ
Հոդված 21. Ուսանողներ
Ուսանողը կամ ստաժորը, որը հանդիսանում է, կամ մինչև Պայմանավորվող Պետություն անմիջապես ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտը և որը գտնվում է առաջինը հիշատակված Պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, մյուս Պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացված վճարումների համար, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: