Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Ռեզիդենտ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Ռեզիդենտ

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող Պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է ցանկացած անձ, որն այդ Պետության օրենսդրության համաձայն այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության, գրանցման վայրի, ռեզիդենտության, ղեկավարման վայրի կամ որևէ այլ համանման չափանիշի հիման վրա, և ներառում է նաև այդ Պետությունը և նրա որևէ տեղական իշխանության մարմին: Այդ տերմինը չի ներառում որևէ անձին, որն ենթակա է հարկման այդ Պետությունում միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:

2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.

ա) նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր մշտական կացարանը: Եթե նա ունի իր մշտական կացարանը երկու Պետություններում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),

բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ նա սովորաբար բնակվում է,

գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պետություններում, կամ նրանցից և ոչ մեկում, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,

դ) եթե նա հանդիսանում է երկու Պետությունների ազգային անձ, կամ և ոչ մեկինը չէ, Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող Պետությունների ռեզիդենտ, նա կհամարվի միայն այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է իր գրանցման վայրը: Այն դեպքում, երբ այդպիսի անձի գրանցման վայրը գտնվում է երկու Պայմանավորվող Պետություններում, Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները հարցը կլուծեն փոխադարձ համաձայնությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։