Հոդված 31. Գործողության դադարեցումը
Հոդված 31. Գործողության դադարեցումը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնա մինչև չդադարեցվի Պայմանավորվող Պետության կողմից:
2. Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց 5 տարի հետո ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել այն՝ մյուս Պայմանավորվող Պետությանը դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին գրավոր ծանուցում ուղարկելով՝ մինչև տվյալ օրացուցային տարվա հունիսի 30-ը: Այդ դեպքում Կոնվենցիան կդադարեցնի իր գործողությունը.
ա) աղբյուրի մոտ գանձվող եկամուտների հարկերի նկատմամբ` դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո, և
բ) այլ հարկերի նկատմամբ՝ դադարեցման մասին ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո հարկման ենթակա տարիների նկատմամբ:
Ի վկայություն որի համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարվել է Երևան քաղաքում, 1999 թվականի մայիսի 12-ին, երկու բնօրինակով՝ հայերեն, հունարեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Մեկնաբանման ժամանակ տարաձայնության դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2002 թ. հունիսի 19-ից: