Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ
Հոդված 14. Անկախ անձնական ծառայություններ
1.Մասնագիտական ծառայություններից կամ անկախ բնույթի այլ գործունեությունից Պայմանավորվող Պետության ռեզիդենտի ստացած եկամուտը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում, եթե նա մյուս Պայմանավորվող Պետությունում իր գործունեությունն իրականացնելու համար պարբերաբար իր տրամադրության տակ չունի կայուն բազա: Եթե նա ունի այդպիսի կայուն բազա, այդ եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում, սակայն միայն այն չափով, որը վերագրելի է այդ կայուն բազային:
2. «Մասնագիտական ծառայություններ» տերմինը ներառում է, հատկապես, անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ մանկավարժական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների և աուդիտորների անկախ գործունեությունը: