Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Կախյալ անձնական ծառայություններ

1. Հաշվի առնելով 16, 18 և 19 հոդվածների դրույթները, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից վարձու աշխատանքի դիմաց ստացված աշխատավարձը, ռոճիկը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում, եթե այդպիսի վարձու աշխատանքը չի իրականացվում մյուս Պայմանավորվող Պետությունում: Եթե վարձու աշխատանքը իրականացվում է այդ կերպ, ապա դրա հետ կապված վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Չնայած 1-ին կետի դրույթներին, Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող Պետությունում իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը ենթակա է հարկման միայն առաջին հիշատակված Պետությունում, եթե.

ա) ստացողը գտնվում է մյուս Պետությունում դիտարկվող ֆինանսական տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ժամկետում ընդհանուր առմամբ 183 օրը չգերազանցող ժամկետում կամ ժամկետներում, և

բ) վարձատրությունը վճարվում է մյուս Պետության ռեզիդենտ չհանդիսացող գործատուի կողմից կամ նրա անունից, և

գ) վարձատրությանը փաստորեն կապված չէ գործատուի մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության գործունեության կամ կայուն բազայի հետ:

3. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից, միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավի կամ օդանավի վրա իրականացվող վարձու աշխատանքի դիմաց ստացված վարձատրությունը կարող է հարկվել այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ 8 հոդվածի դրույթների համաձայն ենթակա է հարկման ծովային նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։