Հոդված 19. Պետական ծառայություններ
Հոդված 19. Պետական ծառայություններ
1. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության մարմինների կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ իշխանության մարմիններին մատուցած ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն, այդպիսի ռոճիկը, աշխատավարձը և այլ համանման վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձը, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտը բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող Պետության կամ նրա տեղական իշխանության կողմից, կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների համար վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
բ) Սակայն, այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող Պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու ազգային անձը:
3. 15, 16, 17 և 18 հոդվածների դրույթները կկիրառվեն Պայմանավորվող Պետության, կամ նրա տեղական իշխանության մարմինների կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց ստացված աշխատավարձի, ռոճիկի և այլ համանման վարձատրությունների և կենսաթոշակի նկատմամբ: