Անցնել բովանդակությանը

Հոդված 22. Այլ եկամուտներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 22. Այլ եկամուտներ

1. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չքննարկված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6 հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտը, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող Պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անձնական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, իրականում կապված են այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում, հանգամանքներից կախված, կկիրառվեն 7 հոդվածի կամ 14 հոդվածի դրույթները:

Գ լ ու խ IV

Գույքի հարկումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։