Հոդված 23. Գույք
Հոդված 23. Գույք
1. 6 հոդվածում նշված անշարժ գույքի տեսքով ներկայացված՝ Պայմանավորվող Պետության ռեզիդենտին պատկանող և մյուս Պայմանավորվող Պետությունում գտնվող գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Մյուս Պայմանավորվող Պետությունում Պայմանավորվող Պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի, կամ մյուս Պայմանավորվող Պետությունում անկախ անձնական ծառայությունների մատուցման նպատակով Պայմանավորվող Պետության ռեզիդենտի կայուն բազային վերաբերող շարժական գույքի տեսքով ներկայացված գույքը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
3. Միջազգային փոխադրումներում շահագործվող ծովային նավերով կամ օդանավերով ներկայացված գույքը և այդպիսի ծովային նավերի կամ օդանավերի շահագործմանը վերաբերող շարժական գույքը ենթակա են հարկման միայն այն Պայմանավորվող Պետությունում, որտեղ 8 հոդվածի դրույթների համաձայն ենթակա է հարկման ծովային նավերի կամ օդանավերի շահագործումից ստացված շահույթը:
4. Պայմանավորվող Պետության ռեզիդենտի գույքի բոլոր այլ տարրերը ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
Գ լ ու խ V
Կրկնակի հարկման բացառման մեթոդներ