Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Տեղեկությունների փոխանակում

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն այնպիսի տեղեկություններ, որոնք անհրաժեշտ կլինեն սույն Կոնվենցիայի կամ Կոնվենցիայում ընգրկված հարկերի վերաբերյալ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների կիրառման համար այնքանով, որքանով դրանցից առաջացող հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային: Տեղեկատվությունների փոխանակումը 1 հոդվածով չի սահմանափակվում: Մի Պայմանավորվող Պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես այդ Պետության ներքին օրենսդրության սահմաններում ստացված տեղեկատվությունը, և հայտնվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղվում են Կոնվենցիայով ընդգրկված հարկերի գնահատմամբ կամ գանձմամբ, հարկերի առնչությամբ հարկադիր բռնագանձմամբ կամ դատական հետապնդմամբ, կամ հարկերի վերաբերյալ բողոքարկումների քննարկմամբ: Այդպիսի անձինք կամ մարմինները տեղեկություններն օգտագործում են միմիայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել տեղեկությունները դռնբաց դատական նիստի ընթացքում կամ դատական որոշումների ժամանակ:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես մի Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.

ա) իրականացնել այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությանը և վարչական գործավարությանը հակասող վարչական գործավարության միջոցառումներ,

բ) ներկայացնել տեղեկատվություն, որը հասանելի չէ այդ կամ մյուս Պայմանավորվող Պետության օրենսդրությամբ կամ սովորական վարչական գործավարության ընթացքում,

գ) ներկայացնել տեղեկատվություն, որը բացահայտում է որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք կամ առևտրական գործընթաց, կամ տեղեկատվություն, որի բացահայտումը հակասում է պետական քաղաքականությանը (հասարակական կարգին):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։