Հոդված 30. Ուժի մեջ մտնելը
Հոդված 30. Ուժի մեջ մտնելը
1. Պայմանավորվող Պետությունները կծանուցեն միմյանց սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ իրավական արարողակարգի կատարման մասին:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի 1-ին կետում նշված ծանուցումներից վերջինի ստանալու օրվան հաջորդող 30-րդ օրը և Կոնվենցիայի դրույթները կկիրառվեն.
ա) աղբյուրի մոտ գանձվող եկամուտների հարկերի նկատմամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո, և
բ) այլ հարկերի նկատմամբ՝ Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրացուցային տարվան հաջորդող տարվա հունվարի առաջին օրը կամ այդ օրվանից հետո հարկման ենթակա տարիների նկատմամբ: