Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը, հատկապես, ներառում է.

ա) ղեկավարման վայր,

բ) մասնաճյուղ,

գ) գրասենյակ,

դ) գործարան,

ե) արտադրամաս,

զ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների հետախուզման, շահագործման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը, կամ կառուցման կամ տեղակայման ծրագիրը, կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը համարվում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, երբ դրանց տևողությունը գերազանցում է 9 ամիսը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ կետերի դրույթներին, «մշտական հաստատություն» տերմինը չի ներառում.

ա) հարմարությունների օգտագործումը՝ ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի բացառապես պահպանման, առաքման կամ ցուցադրման նպատակով,

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների օգտագործումը՝ բացառապես պահպանման, առաքման կամ ցուցադրման նպատակով,

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների օգտագործումը՝ բացառապես այլ ձեռնարկության կողմից մշակման նպատակով,

դ) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար ապրանքների կամ արտադրանքի՝ բացառապես գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով,

ե) գործունեության կայուն վայրի օգտագործումը ձեռնարկության համար՝ բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով,

զ) գործունեության կայուն վայրի օգտագործումը բացառապես ա) –ից ե) ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար, պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի համընդհանուր գործունեությունը նախապատրաստական կամ օժանդակ բնույթի է:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին, երբ անկախ կարգավիճակով գործակալ համարվող անձից (որին վերաբերում է 7-րդ կետը) տարբերվող անձը գործում է ձեռնարկության անունից և ունի և սովորաբար օգտագործում է Պայմանավորվող Պետությունում այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասությունը, ապա այդ ձեռնարկությունը համարվում է այդ Պետությունում մշտական հաստատություն ունեցող՝ ցանկացած գործունեության նկատմամբ, որն այդ անձն իրականացնում է այդ ձեռնարկության համար, եթե միայն այդ անձի գործունեությունը չի սահմանափակվում 4-րդ կետում նշվածով, որը եթե անգամ և իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության:

6. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, Պայմանավորվող Պետության ապահովագրական ձեռնարկությունը, բացառությամբ վերաապահովագրման դեպքերի, կհամարվի մյուս Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե այդ մյուս Պայմանավորվող Պետությունում այն անկախ գործակալի կարգավիճակ ունեցող անձից տարբերվող անձի միջոցով ընդունում է ապահովագրական վճարներ:

7. Ձեռնարկությունը չի համարվում Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն ունեցող, միայն այն պատճառով, որ այդ Պետությունում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում բրոքերի, սովորական կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով, պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող Պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից, կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին որևէ ընկերությանը չի վերածում մյուսի մշտական հաստատության:

Գ լ ու խ III

Եկամուտների հարկում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։