Հոդված 10. Փաստաթղթերի ուղարկումը և գործածումը
Հոդված 10. Փաստաթղթերի ուղարկումը և գործածումը
1. Հարցում անող դատական մարմինը փաստաթղթերը կուղարկի իր երկրում գործող օրենսդրությանը համապատասխան՝ պայմանով, որ դրանք ուղեկցվեն վավերացված թարգմանությամբ՝ սույն Համաձայնագրի 5 հոդվածին համաձայն։
2. Եթե որպես վկա կանչված անձի կամ փաստաթղթի միջոցով ծանուցված անձի հասցեն թերի է կամ սխալ է նշված, ապա հարցում անող մարմինը հնարավորության դեպքում պետք է ճշտի այդ հասցեն։
3. Եթե հարցվող մարմինը իրավասու չէ դիմումը կատարել, ապա նա այդ դիմումը պետք է փոխանցի իրավասու մարմնին և դրա մասին տեղեկացնի հարցում անող մարմնին։