Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Համաձայնագրի ուժի մեջ մտնելը, տևողությունը և դադարեցումը

1. Սույն Համաձայնագիրը ենթակա է վավերացման։ Այն ուժի մեջ կմտնի Պայմանավորվող կողմերից մեկի՝ անհրաժեշտ ներքին իրավական ընթացակարգերի ավարտի մասին մյուս կողմից վերջին ծանուցումը ստանալուց հետո երեսուներորդ օրը։

2. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով և կարող է դադարեցվել Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի կողմից։

Սույն Համաձայնագրի գործողությունը կդադարի մյուս կողմից դադարեցման մասին ծանուցումը ստանալուց վեց ամիս հետո։

Կատարված է Աթենք քաղաքում 2000 թվականի նոյեմբերի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հունարեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են։

Մեկնաբանության ժամանակ որևէ տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին։

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 21-ից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։