Հոդված 18. Ժամկետներ և պայմաններ
Հոդված 18. Ժամկետներ և պայմաններ
1. Նախորդ հոդվածում նշված դատական որոշումները այն Պայմանավորվող կողմի տարածքում, որտեղ դրանք պետք է ճանաչվեն և կատարվեն, ճանաչվելու և կատարվելու են հետևյալ պայմաններով.
ա) եթե այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում դատական որոշումը պետք է ճանաչվի կամ կատարվի, մյուս Կողմի դատական մարմինը գործը վարելու բացառիկ իրավասություն ունի,
բ) եթե դատական որոշման ճանաչումը կամ կատարումը չի խախտի այն կողմի օրենսդրության հիմնարար սկզբունքները և հասարակական կարգը, որի տարածքում այն պետք է ճանաչվի կամ կատարվի,
գ) եթե կայացված որոշման արդյունքով /res judicata/ բացակայում է դատավարության միևնույն կողմերի միջև, միևնույն գործի վերաբերյալ այն կողմի դատական մարմնի նախկինում ընդունած որոշումը, որի տարածքում որոշումը պետք է ճանաչվի կամ կատարվի,
դ) եթե գործը չշահած կողմը չի ներկայացել իրավասու դատական մարմիններին՝ չնայած այն հանգամանքին, որ պատշաճ կերպով ծանուցվել է դատարան ներկայանալու համար՝ այն կողմի ընդունված ընթացակարգին համապատասխան, որի տարածքում որոշում է ընդունվել հօգուտ դատավարությանը ներկա կողմի:
2. Քաղաքացիական գործերով դատական որոշումները և միջնորդ դատարանների որոշումները պետք է ճանաչվեն և կատարվեն այն կողմի տարածքում, որտեղ իրականացվում է ճանաչումը կամ կատարումը՝ պայմանով, որ դրանք չհակասեն այդ կողմի բարքերին /bonos mores/ կամ հասարակական կարգին: