Անցնել բովանդակությանը

Հոդված 13. Իրավական օգնությունը մերժելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13. Իրավական օգնությունը մերժելը

1. Իրավական օգնություն չի կարող ցուցաբերվել, եթե.

ա) հարցվող կողմը գտնում է, որ դիմումի կատարումը կարող է վտանգել իր ինքնիշխանությանը, անվտանգությանը, հասարակական կարգին կամ պետության այլ էական շահերին,

բ) դիմումը, որն առնչվում է քրեական գործերին, վերաբերում է.

1) զինվորական հանցագործություններին,

2) հանցագործություններին, որոնք հարցվող պետությունը դիտում է որպես քաղաքական հանցագործություններ, կամ հանցագործություններին, որոնք առնչվում են քաղաքական հանցագործություններին։

2. Եթե քրեական գործերով հայցվող իրավական օգնությունը վերաբերում է հետախուզման կամ առգրավման նպատակներով իրավական օգնության մասին դիմումների կատարմանը, իրավական օգնության մասին դիմումներում նշված հանցագործությունը պետք է պատժելի լինի երկու կողմերի օրենսդրությամբ։

Գ լ ու խ III

Անվճար իրավական օգնությունը, հարկերից ազատումը ԵՎ դրանց նվազեցումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։