Հոդված 4. Հաղորդակցման կարգը
Հոդված 4. Հաղորդակցման կարգը
Սույն Համաձայնագրի նպատակների համար և եթե այլ բան նախատեսված չէ, երկու կողմերի դատական մարմինները միմյանց հետ հաղորդակցվում են իրենց կենտրոնական մարմինների միջոցով: Դրանք են՝ Հայաստանի Հանրապետության համար՝ արդարադատության նախարարությունը՝ քաղաքացիական և ընտանեկան գործերով, արդարադատության նախարարը՝ դատապարտված անձանց հանձնման վերաբերյալ գործերով և գլխավոր դատախազը՝ քրեական գործերով, Հունաստանի Հանրապետության համար՝ արդարադատության նախարարությունը՝ քաղաքացիական և քրեական գործերով: Չի բացառվում նաև հաղորդակցումը դիվանագիտական ուղիներով։
Սույն Համաձայնագրի շրջանակներում կողմերի դատական մարմինները միմյանց հետ կարող են հաղորդակցվել անմիջականորեն՝ միաժամանակ ծանուցելով կենտրոնական մարմիններին։