Հոդված 38. Տեղեկության փոխանակումը
Հոդված 38. Տեղեկության փոխանակումը
Յուրաքանչյուր կողմ մյուս կողմին կփոխանցի ցանկացած տեղեկություն իր դատական մարմինների կողմից մյուս կողմի քաղաքացիների նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ։
Յուրաքանչյուր կողմի իրավասու մարմինների խնդրանքով այն անձանց վերաբերյալ քրեական գործով դատվածության մասին տեղեկությունը, որոնք դատական կարգով հետապնդվել են, կամ որոնց նկատմամբ դատավարություն է սկսվել մի կողմի տարածքում, անվճար կուղարկվի մյուս կողմին։
Միևնույն ժամանակ, դատապարտված անձանց առկա մատնահետքերը կփոխանցվեն համապատասխան կողմի իրավասու մարմնին նախնական համաձայնության հետ միասին։
Գ լ ու խ VII
Եզրափակիչ դրույթներ