Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Արտոնություններին վերաբերող փաստաթղթերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Արտոնություններին վերաբերող փաստաթղթերը

1. Արտոնությունները կտրվեն դրանք ստացող անձի անձնական, ընտանեկան և գույքային կարգավիճակի վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա։ Փաստաթղթերը պետք է տրվեն այն Պայմանավորվող կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում գտնվում կամ մշտապես բնակվում է վերոհիշյալ անձը։

2. Եթե դիմողը չի գտնվում Պայմանավորվող կողմի տարածքում կամ այնտեղ չունի մշտական բնակության վայր, ապա բավական է ներկայացնել այն Պայմանավորվող կողմի համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից տրված փաստաթուղթը, որի քաղաքացին է նա համարվում։

3. Այն դատական մարմինը, որից իրավական օգնություն է հայցվում, ազգային օրենսդրությանը համապատասխան կարող է որոշում կայացնել և լրացուցիչ տեղեկություն խնդրել այն մյուս Պայմանավորվող կողմից, որի քաղաքացին է համապատասխան անձը։

Գ լ ու խ IV

Վկաների եվ փորձագետների պաշտպանվածությունն ու ծախսերը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։