Անցնել բովանդակությանը

Հոդված 35. Տարանցում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Տարանցում

1. Յուրաքանչյուր կողմ, մյուս կողմի խնդրանքով, կարող է թույլ տալ երրորդ պետության կողմից հանձնման ենթակա անձանց իր տարածքով տարանցմամբ փոխադրումը դեպի այդ մյուս կողմի տարածք։ Տարանցմամբ փոխադրման խնդրանքը կուղարկվի այն նույն կանոնների համաձայն, ինչ որ հանձնման խնդրանքը:

2. Օդային փոխադրման դեպքում պետք է կիրառվեն հետևյալ դրույթները.

ա) երբ վայրէջք նախատեսված չէ, հարցում անող կողմը այն կողմին, որի տարածքի վրայով թռիչք է կատարում, տեղեկացնում և հավաստում է սույն Համաձայնագրի 28 հոդվածում նշված հիմնավորող փաստաթղթերից մի քանիսի առկայությունը։ Պատահական վայրէջքի դեպքում վերոհիշյալ ծանուցումը կիրառվում է ժամանակավոր կալանավորման խնդրանքի համար՝ համաձայն սույն Համաձայնագրի 30 հոդվածի, երբ հարցում անող կողմը ներկայացնում է տարանցիկ փոխադրման պաշտոնական խնդրանք,

բ) վայրէջք կատարելու դեպքում հարցում անող կողմը ներկայացնում է տարանցիկ փոխադրման պաշտոնական խնդրանք։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։