Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Դիմումի բովանդակությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 9. Դիմումի բովանդակությունը

Իրավական օգնության մասին դիմումը պետք է պարունակի հետևյալը.

ա) հարցվող և հարցում անող մարմինների անվանումները,

բ) դիմումի առարկան և պատճառները,

գ) հնարավորության սահմաններոմ՝ համապատասխան անձի տան հասցեն, ինքնությունը, քաղաքացիությունը, մասնագիտությունը, մշտական բնակության վայրը կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց դեպքում՝ նրանց անվանումը և գտնվելու վայրը,

դ) վերոհիշյալ կետում նշված անձի ներկայացուցչի անունը և ազգանունը, հասցեն /եթե հայտնի է/,

ե) դիմումի առարկայի հետ կապված պահանջվող տարրերը, ապացույցների տրամադրումը հիմնավորող հանգամանքները, ինչպես նաև վկաներին կամ փորձագետներին առաջադրվելիք հարցերը,

զ) քրեական գործերին առնչվող իրավական օգնության մասին դիմումների կապակցությամբ վերոշարադրյալից բացի՝ համապատասխան անձի նկատմամբ հարուցված մեղադրանքը, ինչպես նաև գործով փաստերի հակիրճ և հստակ նկարագրությունը:

Իրավական օգնության մասին դիմումը պետք է ստորագրված և կնքված լինի իրավասու մարմինների կողմից։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։