Անցնել բովանդակությանը

Հոդված 2. Իրավական պաշտպանվածությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2. Իրավական պաշտպանվածությունը

1. Յուրաքանչյուր կողմի քաղաքացիները մյուս կողմի տարածքում իրավական գործերով օգտվում են այն նույն հնարավորություններից, որոնցից օգտվում են այդ կողմի քաղաքացիները։ Այսպիսով, նրանք կարող են ազատորեն դիմել մյուս կողմի դատարաններին և այլ դատական մարմիններին և հանդես գալ նրանցում նույն ժամկետներում և պայմաններով այնպես, ինչպես այդ կողմի քաղաքացիները։

2. Սույն Համաձայնագրի դրույթները կիրառելի են նաև այն իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ստեղծվել են այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում գտնվում է նրանց տեղակայման վայրը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։