Հոդված 28. Հանձնման վերաբերյալ դիմումի ձևը
Հոդված 28. Հանձնման վերաբերյալ դիմումի ձևը
1. Հանձնման մասին դիմումը պետք է կազմված լինի գրավոր և ուղեկցվի հետևյալ հիմնավորող փաստաթղթերով.
ա) կատարման ենթակա որոշման, կալանքի սանկցիայի կամ նույն ուժն ունեցող որևէ այլ փաստաթղթի բնօրինակով կամ վավերացված պատճենով՝ ընդունված հարցում անող կողմից՝ նրա օրենսդրությանը համապատասխան,
բ) այն փաստերի մասին տվյալներով, որոնց համար հանձնում են խնդրում։ Հնարավորին չափ ճշգրիտ պետք է նշվեն հանցագործության կատարման վայրը և ժամանակը, դրա իրավական որակումը, պետք է ներկայացվեն այդ հանցագործության համար կիրառելի իրավական դրույթների տեքստերը, ինչպես նաև վճռի չկատարված մասի վերաբերյալ տվյալները,
գ) հանձնման ենթակա անձի ինքնության, բնակության վայրի և քաղաքացիության վերաբերյալ ճշգրիտ տվյալները։
2. Եթե հարցում անող կողմից ուղարկված տեղեկությունը բավարար չէ հարցվող կողմին հանձնման մասին որոշում ընդունելու համար վերոհիշյալ պայմաններով, ապա վերջինս կարող է անհրաժեշտ լրացուցիչ տեղեկություն խնդրել։ Մյուս կողմը այդ խնդրանքին պետք է պատասխանի երկու ամսվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածը կարող է երկարացվել ևս քսան օրով՝ հիմնավոր պատճառներից ելնելով։
Եթե հարցում անող կողմը նշված ժամանակամիջոցում պահանջվող լրացուցիչ տեղեկությունը չի ներկայացնում, ապա հարցվող կողմը կարող է ազատել ձերբակալված անձին։