Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում.
ա) «քաղաքացիական գործեր» տերմինը նշանակում է` քաղաքացիական իրավունքին առնչվող բոլոր գործերը, ներառյալ առևտրային և ընտանեկան իրավունքին առնչվող, ինչպես նաև անձի կարգավիճակին վերաբերող գործերը, յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան,
բ) «դատական մարմին» կամ «դատարան» տերմինը նշանակում է` ցանկացած մարմին, որն իրավասու է քննել և վճիռ կայացնել քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով՝ յուրաքանչյուր պետության օրենսդրությանը համապատասխան։