Հոդված 11. Դիմումի կատարումը
Հոդված 11. Դիմումի կատարումը
1. Իրավական օգնության մասին դիմումների կատարման նպատակով հարցվող մարմինը կկիրառի համապատասխան այն օրենսդրությունը, որը գործում է իր երկրի տարածքում։ Սակայն հարցում անող պետության խնդրանքով կարող է կիրառել այդ պետությունում գործող համապատասխան դրույթները՝ պայմանով, որ դրանք պարունակվեն դիմումի մեջ և չհակասեն հարցվող պետության օրենսդրությանը:
2. Հարցում անող մարմնի կողմից ներկայացված խնդրանքով հարցվող մարմինը անհրաժեշտ ժամկետում պետք է տեղեկացնի օգնության մասին դիմումի կատարման տեղի և ժամանակի մասին, եթե չկա ուշացման պատճառով ապացույցը կորցնելու մեծ վտանգ։
3. Ուղարկված փաստաթղթերի ստացումը պետք է ձևակերպվի հարցվող պետության օրենսդրությանը համապատասխան։
4. Եթե դիմումը չի բավարարվել, ապա հարցվող մարմինը դրա պատճառների մասին պետք է ծանուցի հարցում անող պետությանը և կարող է խնդրել, որ պատշաճ ձևով ուղարկվեն լրացուցիչ նյութեր։