Անցնել բովանդակությանը

Հոդված 16. Անձեռնմխելիությունը և ծախսերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 16. Անձեռնմխելիությունը և ծախսերը

1. Եթե դատարան ներկայանալու վերաբերյալ պահանջի համաձայն ցանկացած քաղաքացի ներկայանում է հարցում անող կողմի դատական մարմիններին որպես վկա կամ փորձագետ, տուժող կամ հայցվոր, ապա նա այդ կողմի տարածքում չի կարող հետապնդվել, ձերբակալվել կամ կալանավորվել, այդ անձի ազատությունը չի կարող սահմանափակվել այն հանցագործության կապակցությամբ, որը հանդիսանում է այն դատավարության օբյեկտը, որի համար անձը կանչվել է դատարան: Այդ անձը չի կարող հետապնդվել, ձերբակալվել, կալանվել, նրա ազատությունը չի կարող սահմանափակվել նաև մինչև հարցվող կողմի տարածքից մեկնելը կատարված որևէ այլ հանցագործության համար, այդ դատավարության ընթացքում նրա տված ցուցմունքների համար։

2. Վերոհիշյալ անձինք այլևս չեն համարվում անձեռնմխելի, եթե, ունենալով հնարավորություն հեռանալ հարցում անող կողմի տարածքից քսան օրվա ընթացքում /սկսած այն օրվանից, երբ դատական մարմինները նրանց տեղեկացրել են, որ իրենց ներկայությունն այլևս անհրաժեշտ չէ/, այնուամենայնիվ մնում են այդ տարածքում կամ այնտեղից հեռանալուց հետո վերադառնում են այնտեղ: Նշված ժամանակահատվածի հաշվարկումը իր մեջ չի ներառում այն ժամանակը, որի ընթացքում վերոհիշյալ անձինք հարցում անող կողմի տարածքից հեռանալու հնարավորություն չեն ունեցել իրենցից անկախ պատճառներով։

3. Վերոհիշյալ անձանց ճանապարհածախսը և տեղավորման հետ կապված ծախսերը կրում է հարցում անող կողմը։ Այդ ծախսերը կարող են իրավասու մարմինների խնդրանքով վճարվել նախօրոք։ Բացակայության օրերի համար աշխատավարձերի վճարումը կատարում է հարցվող կողմը։

Գ լ ու խ V

Դատական որոշումների եվ միջնորդ դատարանների որոշումների ճանաչումն ու կատարումը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։