Հոդված 17. Դատական որոշումները և միջնորդ դատարանների որոշումները ճանաչելու և կատարելու պարտավորությունը
Հոդված 17. Դատական որոշումները և միջնորդ դատարանների որոշումները ճանաչելու և կատարելու պարտավորությունը
Յուրաքանչյուր կողմ պարտավորվում է իր տարածքում ճանաչել և կատարել հետևյալ որոշումները, որոնք ընդունվել են մյուս կողմի տարածքում և հայտարարվել են կատարման ենթակա այդ կողմի օրենսդրությանը համապատասխան.
ա) քաղաքացիական գործերով դատական որոշումները,
բ) քրեական գործերով որոշումները՝ վնասի հատուցման պահանջից բխող մասով,
գ) դատական կարգավորման ենթակա քաղաքացիական գործերով կողմերի համաձայնությունը՝ հաստատված դատարանի կողմից,
դ) միջնորդ դատարանի որոշումները։