Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Ընթացակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Ընթացակարգ

1. Որոշման ճանաչման կամ կատարման մասին խնդրանքը պետք է ներկայացվի այն Պայմանավորվող կողմի կենտրոնական մարմնին, որի տարածքում իրականացվելու է դրա ճանաչումը կամ կատարումը այն Պայմանավորվող կողմի կենտրոնական մարմնի կողմից, որի դատարանը ընդունել է այդ որոշումը։ Որոշման ճանաչման կամ կատարման խնդրանքը կարող է շահագրգիռ կողմից անմիջականորեն ներկայացվել այն կողմի իրավասու դատական մարմնին, որի տարածքում իրականացվելու է ճանաչումը կամ կատարումը։

2. Խնդրանքը պետք է ուղեկցվի.

ա) դատավճռի կամ դատական որոշման վավերացված պատճենով, ինչպես նաև այնպիսի փաստաթղթով, որով հավաստվի այդ որոշման ամբողջովին կամ մասամբ կատարման ենթակա լինելը, եթե այդ տեղեկությունը չի պարունակվում բուն որոշման մեջ,

բ) այն հանգամանքը հավաստող փաստաթղթով, որ գործը չշահած և դատարան չներկայացած կողմը դատարան ներկայանալու համար պատշաճ կերպով ծանուցվել է այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում ընդունվել է որոշումը,

գ) վերոհիշյալ ենթակետերում նշված փաստաթղթերի թարգմանությամբ, ինչպես նաև խնդրանքի թարգմանությամբ, եթե այդ խնդրանքը կազմված չի եղել այն կողմի լեզվով, որի տարածքում որոշումը ճանաչվելու կամ կատարվելու է։

3. Պաշտոնական պատճենը տրվում է այն կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում կատարվելու է որոշումը՝ այդ կողմի օրենսդրությամբ սահմանված ընթացակարգին համապատասխան։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։