Հոդված 26. Հանձնման հետաձգումը
Հոդված 26. Հանձնման հետաձգումը
1. Հանձնումը կարող է հետաձգվել, եթե հանձնման ենթակա անձը դատական կարգով հետապնդման է ենթարկվել, կամ հարցվող կողմի դատական մարմնի կողմից կայացված վճռի կատարումը չի ավարտվել։
Հետաձգման դեպքում հանձնում չի կարող կատարվել մինչև դատավարության ավարտը, իսկ այն գործերով, որոնցով արդեն կայացվել է դատավճիռ` վճիռը կատարելուց հետո։
2. Այն դեպքում, երբ հանձնման հետաձգման պատճառ կարող են հանդիսանալ դատավճռի կատարման վաղեմության ժամկետի լրանալը կամ փաստերի բացահայտման հետ կապված դժվարությունները, ժամանակավոր հանձնումը կարող է տեղի ունենալ այն պայմանով, որ հանձնման ենթակա անձը վերադարձվի հարցում անող կողմի տարածքում իրականացվող ընթացակարգի ավարտից հետո։