Հոդված 27. Հանձնման հատուկ պատճառ
Հոդված 27. Հանձնման հատուկ պատճառ
1. Սույն Համաձայնագրի համաձայն՝ հանձնման ենթակա անձը հարցում անող կողմի տարածքում դատական կարգով չի հետապնդվի, կալանավորվի, դատապարտվի կամ պատժվի այլ հանցագործության համար, քան այն հանցագործությունն է, որի համար կատարվել է հանձնումը, բացառությամբ հետևյալ դեպքերի.
ա) երբ դրա համար կա հարցվող կողմի նախնական համաձայնությունը,
բ) երբ թեև հանձնման ենթակա անձը հնարավորություն է ունեցել հեռանալու հարցում անող կողմի տարածքից, սակայն այդ չի արել ազատվելուց հետո երեսուն օրվա ընթացքում, կամ եթե նա այնտեղից մեկնելուց հետո վերադարձել է։ Այդ ժամանակահատվածը չի ներառում այն ժամանակը, որի ընթացքում հանձնման ենթակա անձը ի վիճակի չի եղել հեռանալու հարցում անող կողմի տարածքից իրենից անկախ պատճառներով։
2. Եթե հանցագործության որակումը փոփոխվել է գործի վարույթի ընթացքում, հանձնման ենթակա անձը դատական կարգով կհետապնդվի, կամ նրա նկատմամբ դատավարություն կսկսվի միայն այնքանով, որքանով վերոհիշյալ հանցագործության հետ կապված ապացույցները թույլ կտան հանձնում իրականացնել։
3. Սույն Համաձայնագրի համաձայն հանձնված անձը առանց հարցվող կողմի համաձայնության չի կարող հանձնվել երրորդ պետության այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են հանձնելուց առաջ, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի բ) ենթակետում նշված դեպքերի։