Հոդված 30. Ժամանակավոր կալանավորումը
Հոդված 30. Ժամանակավոր կալանավորումը
1. Անհետաձգելի դեպքում հարցում անող կողմի իրավասու մարմինները կարող են խնդրել հանձնման ենթակա անձի ժամանակավոր կալանավորումը։ Ժամանակավոր կալանավորման խնդրանքում պետք է նշվի 28 հոդվածի 1-ն կետի ա) ենթակետով նախատեսված փաստաթղթերից որևէ մեկի առկայության մասին, ինչպես նաև նշվի այն հետևանքի մասին, որը կբխի հանձնման մասին խնդրանքից։ Խնդրանքում պետք է նշվի այն հանցագործությունը, որի համար հանձնում են խնդրում, հանցագործության կատարման վայրը և ժամանակը, հնարավորության սահմաններում՝ նշված անձի նկարագրությունը։
2. Ժամանակավոր կալանավորման խնդրանքը անմիջականորեն կուղարկվի հարցվող կողմի իրավասու մարմիններին՝ փոստով կամ հեռագրով, Ինտերպոլի կամ գրավոր հաղորդակցության որևէ այլ միջոցով։ Հարցում անող մարմինը անհապաղ կտեղեկացվի այն միջոցառումների մասին, որոնք ձեռնարկվել են խնդրանքի կապակցությամբ։
3. Ժամանակավոր կալանավորումը կարող է դադարեցվել, եթե հարցվող կողմը հանձնման մասին խնդրանքը և 28 հոդվածում նշված փաստաթղթերը չի ստացել կալանավորումից հետո երեսուն օրվա ընթացքում։ Այդ ժամանակահատվածը հարցում անող կողմի խնդրանքով կարող է երկարացվել ևս քսան օրով։ Սակայն ժամանակավոր ազատումը հնարավոր է իրականացնել ցանկացած ժամանակ՝ պայմանով, որ ապահովվեն ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր համապատասխան միջոցառումները, որպեսզի այդ անձը չհեռանա երկրից։
4. Ազատումը չի խոչընդոտի հետագա կալանավորմանը և հանձնմանը, եթե հանձնման մասին խնդրանքը ստացվել է։