Հոդված 31. Հանձնման մասին որոշման կատարումը
Հոդված 31. Հանձնման մասին որոշման կատարումը
1. Հարցվող կողմը հարցում անող կողմին կուղարկի հանձնման մասին իր որոշումը։ Դատական մարմնի կողմից ամբողջովին կամ մասամբ մերժման դեպքում հարցում անող կողմին կհայտնվի այն պատճառը, որի հիման վրա հանձնումը չի կատարվել։ Համաձայնության դեպքում հարցում անող կողմը պետք է տեղեկացվի համապատասխան անձի հանձնման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև հանձնման նպատակով նրա կալանքի տևողության մասին։
2. 3րդ կետի դրույթների համաձայն՝ եթե համապատասխան անձը չի հանձնվել նշված ժամկետում և վայրում, նա կարող է ազատվել նշված ժամկետից հետո տասնհինգ օրվա ընթացքում։ Այդ դեպքում, եթե հետագայում հանձնման խնդրանք է ստացվում, ապա այն պետք է մերժվի։
3. Անհաղթահարելի ուժի (force majeure) դեպքում, որը խոչընդոտում է համապատասխան անձի հանձնմանը կամ ընդունմանը, շահագրգիռ Կողմը դրա մասին պետք է ծանուցի մյուս կողմին։ Այդ դեպքում երկու կողմերը պետք է համաձայնվեն հանձնման նոր ժամկետի վերաբերյալ, և հետագայում կկիրառվեն սույն հոդվածի 2-դ կետի դրույթները։