Հոդված 34. Ապացույցների հանձնումը
Հոդված 34. Ապացույցների հանձնումը
1. Հարցում անող կողմի խնդրանքով հարցվող կողմն իր օրենսդրությամբ նախատեսված շրջանակներում առգրավում և հանձնում է ցանկացած առարկա, որը.
ա) կարող է ծառայել իբրև ապացույց,
բ) ձեռք է բերվել հանցագործության հետևանքով և ձերբակալման պահին գտնվել է համապատասխան անձի մոտ։
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված առարկաների հանձնումը պետք է կատարվի դրանք ձեռք բերելուն պես: Նման հանձնումը պետք է կատարվի նաև այն դեպքում, եթե հնարավոր չէ իրականացնել համապատասխան անձի հանձնումը նրա մահվան կամ փախուստի պատճառով։
3. Երբ նշված առարկաները առգրավման կամ բռնագրավման ենթակա են համարվում հարցում անող կողմի տարածքում, այդ կողմը կարող է ընթացող քրեական դատավարության նպատակով այդ առարկաները ժամանակավորապես պահել կամ հանձնել՝ պայմանով, որ դրանք վերադարձվեն։
4. Նշված առարկաների նկատմամբ հարցվող կողմի կամ երրորդ կողմերի իրավունքները կմնան անձեռնմխելի։
Եթե կան այդպիսի իրավունքներ, նշված առարկաներն անվճար կվերադարձվեն հարցվող կողմին դատավարության ավարտից հետո հնարավորին չափ շուտ։