Հոդված 105
Հոդված 105.
Օրենսգրքի 428-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Եթե կալանքի տակ գտնվող և ազատազրկման դատապարտված անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանը այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելու որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաև այդ անձի քաղաքացիության պետությանը։».
2) երրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.
«Այն դեպքում, երբ դատական որոշումն ի կատար է ածվում սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ, ապա ի կատար ածող մարմինը սույն մասով նախատեսված տեղեկությունները հայտնում է նաև սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պետություններին՝ այդ պարբերությամբ սահմանված կարգով։»։