Անցնել բովանդակությանը

Հոդված 99. Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 99. Պաշտպանվող անձի իրավունքները և պարտականությունները

1. Պաշտպանվող անձն իրավունք ունի`

1) ներկայացնելու միջնորդություն պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու կամ դրանք դադարեցնելու մասին.

2) իմանալու իր նկատմամբ իրականացվող պաշտպանության միջոցի կամ միջոցների, դրանց տեսակի, իրականացման, ժամկետի և դադարեցման մասին.

3) դատական կարգով բողոքարկելու քրեական վարույթն իրականացնող մարմնի, նրա պաշտոնատար անձի որոշումները, գործողությունները կամ անգործությունը.

4) հրաժարվելու պաշտպանության միջոցներից։

2. Պաշտպանվող անձը պարտավոր է`

1) կատարել քրեական վարույթն իրականացնող մարմնի պաշտոնատար անձի օրինական պահանջները.

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին անհապաղ տեղյակ պահել իրեն սպառնացող վտանգի կամ հակաիրավական գործողության յուրաքանչյուր դեպքի, իր անձնական կյանքում և գործունեության մեջ տեղի ունեցած և պաշտպանվող անձի պաշտպանությանն առնչվող ցանկացած փոփոխության մասին.

3) խուսափել որևէ գործունեությունից, որը կարող է խոչընդոտել պաշտպանության միջոցի արդյունավետ կիրառմանը.

4) պահպանել քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից ժամանակավոր օգտագործման համար իրեն հանձնված գույքը և փաստաթղթերը:

3. Քրեական վարույթն իրականացնող մարմինը պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշում կայացնելուց հետո պարտավոր է պաշտպանվող անձին անհապաղ բացատրել նրա իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև աջակցել պաշտպանվող անձին այդ իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման գործում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։