Հոդված 98.10. Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը
Հոդված 98.10. Ինքնությունը հաստատող փաստաթղթերը փոխարինելը կամ պաշտպանվող անձի արտաքինը փոխելը
1. Անհրաժեշտության դեպքում կարող են փոխարինվել պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերը, ինչպես նաև կարող է փոխվել նրա արտաքինը:
2. Փաստաթղթերի փոխարինումը, արտաքինը փոխելը, այդ թվում՝ պլաստիկ վիրահատությունը, իրականացվում են պաշտպանվող անձի գրավոր համաձայնությամբ, եթե առկա է այնպիսի իրադրություն, երբ պաշտպանվող անձի անձնական անվտանգությունը չի կարող ապահովվել այլ միջոցներով: