Հոդված 98.12. Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը
Հոդված 98.12. Դատական նիստերի դահլիճից առանձին անձանց հեռացնելը կամ դռնփակ դատական քննություն անցկացնելը
1. Պաշտպանվող անձի անվտանգության շահերից ելնելով՝ դատական նիստի նախագահողն իրավասու է առանձին անձանց հեռացնելու դատական նիստերի դահլիճից:
2. Պաշտպանվող անձի անվտանգությունն ապահովելու համար դատական նիստի նախագահողն անցկացնում է դռնփակ դատական քննություն, ինչի մասին կայացվում է պատճառաբանված որոշում: